Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆԳԻՆ ԳՈՀԱՐ
I


Ափսո՜ս, աղավնյակ, որ դու չես ծընած
Աշխարհստեղծության վեցերորդ օրին,
Երբ ճարտարապետ Արարիչն Աստված
Կանանց փափկությամբ նկարեց Եվային։
5 Դո՜ւ, այն ժամանակ կլինեիր պատկեր
Եվ չնաշխարհիկ սիրո գաղափար.
Դո՜ւ անամպ երկինք, նա՝ ամպ ու ստվեր
Եվ ոչ հողեղեն ոք քեզ հավասար։
Որի սևաթույր մազերը կիտված
10 Ծալք-ծալք ցրված են բարակ ուսերով,
Եվ վառ աչքերի դյութող հայեցված
Երբեմն սրտակից փայլում է սիրով,
Բայց և, երբեմըն, ամպի պես թխպած,
Կրա՜կ է թափում այրող կայծերով։

II


15 Անարատ, որպես չըհընձած ցորեն,
Մեղսապարտ երկրի մաքուր քավարան.
Ա՜խ, թե մեղքերը քեզ չպաշարեն,
Եվ դու, մնաս իմ միակ զոհարան։
Թեթև փլելով մաքրափայլ օդի,
20 Քո անուշաբույր շունչն եմ ես զգում,
Եվ խոխոջաձայն խաղում տափակի