Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քո մեղմ, սիրալիր զրույցն եմ լսում.
Ծառի տերևներ, հեզիկ շարժվելով,
Նազուկ ստերիդ հիշում եմ շարմված,
25 Եվ ծաղիկները, քեզ բարևելով,
Ուզում են ասել, որ դու ես Աստված։
Դու համեստ աստղիկ, ամաչկոտ լուսին,
Դու իմ խնդություն և վիշտ իմ խորին,
Դու իմ պայծառ օր և տխուր գիշեր,
30 Իմ միակ կյանքում դո՜ւ միակ ընկեր։

1891 թ.