Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
125
Ոչ ոք չգիտեր հարցանել նորան՝
Ի՞նչն է պատճառը այդ դառն դրության.
Եվ համըր կուրծքից ոչ ձայն, ոչ հնչյուն
Չէր գալի վշտի բացահայտություն։
Բայց թե խորամուխ հայացք ձգեիր,
130
Փոքր առ փոքր նշմարանք ցավի
Գուշակում էին, որ նա վշտակիր
Սըգում է կորուստն հարազատ ազգի։
Նա տեսանում էր, որ անօրինակ
Ոգևորությամբ ներշնչած ցեղեր,
135
Կյանք են նվիրում որպես նահատակ,
Մահաբեր դաշտը ծածկում են զոհեր։
Նա տեսանում էր և իտալական
Շաղկապյալ սիրո միությամբ կնքած
Հաջողակ գործը, և գարիբալդյան
140
Զենքի հաղթություն, այնքան հռչակված։
Փրկության Քրիստոսն հորդորիչ ձայնով
Ընթացավ ահա՛ ազգերի միջին,
Ջարթեց բեռնավորն նորոգված ոգով,
Ողջունեց սիրով հասարակ գործին։
145
Փայլում է դրոշին մեծահոգության,
Թափվում է արյուն հայրենասիրի.
Իրավունք, պատիվ, նշանք ազգության
Վերականգնում են որպես մի կաղնի։
Ո՜վ ձայն Աստուծո, — և աշխատյալներ
150
Գալիս են հանգչել մեծ վաստակներից.
Երկրպագությունը, դափնի պսակներ
Բերում են նոցա ամենայն կողմից։
|
|