Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նոցա նպատակ՝ սնափառություն,–
Նոցա խոսքերը՝ աննշան հնչյուն։
Ազգ ու հայրենիք, պարծանք ու պսակ
Կրկնում էին, որպես մի թութակ։
185
Անգործ պճնասերը, փառքից մոլորված,
Քան թե երազել կանգնումը Հայի,
Լավ լինելու չէ՞ր, որ կոկված, ձգված
Կուլ տայիք փոշին դուք մեծ աշխարհի։
Այնտեղ կարող եք գտնել սիրեկան՝
190
Տասնուհինգ, տասնուվեց, տասնյոթ տարեկան.
Հրեշտակի լեզվով ֆրանսիացիք,
Եվ ռուս, և լեհ, և գերմանացիք։
Նոցա կերպարանք փայլում են սիրով,
Բայց միայն, ափսո՜ս, շահերի շնորհով.
195
Երբ օրի լույսը դոցա ողջուներ,
Ա՜խ, սերը փախավ, գաղտնիքը բացվեց։
Այդ ձեր բան չէ՜. դուք ծառայական
Կարող եք հարկ տալ դոցա հաճույքին,
Դողդոջուն սրտով, եղեգնի նման
200
Երեք տակ ճկվել և մնա՜լ վարձին։
Հայտնի է, որ Հայք խիստ են այս մասին,
Եվ չեն ընդունում խնձորն փորձության,
Թեև սիրո ախտ դոցա ցույց տային
Շքեղ առյուծքը մեծ աշխարհական։
205
Այսպես սովոր ենք կոչել «մեծ աշխարհ»,
Ուր խայտաճամուկ ամբոխը ունայն,
Քիթը վեր քաշած, սիրում է տխմար
Պերճությամբ փայլել, ձայն տալ մեծության։
|
|