Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կյանքիս տրտունջը։ — Ո՞ւր են ոգելից
120 Կրոնի ուսմունք, ո՞ւր այն մաքուր Սեր։


Ո՞ւր է այն հզոր քրիստոնեություն,
Որ կամեր բերել մեզ արքայություն,
Որ կամեր մեր բեռն թեթևացնել
Եվ բոլոր աշխարհ լուսով ծավալել։

125 Ո՜վ կրոնուսույց, ծանո՞թ է այս քեզ,
Հասկանո՞ւմ ես դու, ինչ եմ խոսում ես.
Բացատրե՞լ ես դու այս ըսկզբներ,
Որ սեր խոսեին քո աշակերտներ։

Դու վարմապետ ես, ասա. մեզ արձակ,
130 Դու աստվածայի՜ն տառերի թարգման.
Կրթեցի՞ր սրտեր, որ մի պատարագ
Խնկեին անկեղծ կրոնասիրության։

Կակազ է լեզուդ, և հազիվ ահա
Հնչում է խոսքըս, որ արդարանա.
135 Թե «քո բանը չէ, դու աշխարհական,
Ուրեմն չունիս մասըն քննության»:

Ո՜հ, իմ հայ եղբայր, ես ցավում եմ քեզ,
Ցավում եմ հոգով և ոչ խոսքերով.
Անապատ քո սիրտ, եղբայր իմ, խեղճ ես,
140 Անապա՛տ ես դու ցամաք ավազով։

Դու չունիս քո մեջ ոչինչ ուսուցիչ,
Թե ունիս՝ գայլ են ոչխարի մորթով.
Ո՞վ պետք է լինի սրտիդ սփոփիչ,
Երբ մեք չափում ենք մեր օգտի չափով։

145 Եվ մի՞թե Լևոն իրավունք չուներ
Տանջվել ծովի մեջ հուսահատ վշտի,