Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նյութապաշտ է Հայն, ցուրտ որպես սառուց
Հաշիվների մեջ թաղված և մեռած.
Նա արդեն սրտից մերժել է վաղուց
Գեղեցկի տիպը, վկա է աստված։
345
Արծաթ, և նորան փայլեցավ արև,
Վառվում են աչքեր, թռչում է հոգով.
Ո՜վ Արծաթ, դու միշտ Հայի առաջև
Ներկայանում ես դրախտի դեմքով։
Ով և դու լինիս, թե՛ չար ախտակիր,
350
Թե՛ պիղծ խաբեբա, թե՜ ազնիվ հոգի,
Հայն կառաջարկե քեզ միշտ մի՜ խնդիր.
Ի՞նչ է, հարո՞ւստ ես, ունի՞ս շատ ոսկի։
Մեծատո՞ւն ես դու, բոլորի առջև՜
Դռներդ բա՞ց են, սեղանդ ծածկա՞ծ.
355
Եվ լի՞ք են պարկերդ, մեք այսուհետև
Հա՜յր և որդի՜ ենք, ուխտով հաստատած։
Եվ այս են նոցա օրի հոգսերը.
Ինչ որ կարող ես, քանդի՜ր, կործանի՜ր.
Ո՞վ է հարցնում, գանձ քեզ ժողովի՜ր,
360
Թող մեռնի՜ տնանկ, կորչի՜ արդարը։
Գեթ մի ցավ, մի գութ, մի կարեկցություն
Անտուն աղքատին ցույց տային դոքա։
Այդպես ես դու միշտ, ո՜վ հարստություն,
Երբ քեզ տիրում են կարողք անզգա։
365
Գեղեցիկ է կյանք և հարստություն,
Թե աթոռակից է և գիտություն,
Բայց թե վերջինը, լույսը պակասեր,
Լի աղտեղությամբ կյանքը դամբան էր»։
|
|