Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
425
Թշվա՞ռ ծաղրածու, մահապա՛րտ գազան,
Քերթի՛ր ճաշակը բանաստեղծության.
Բայց մեծ է քո մեղք և աններելի,
Մեր պարսավանքը քո վերա լինի։
Սև գործի հետքը կնքած ճակատիդ,
430
Քեզ խոստանում է վարձ մի խայտառակ,
Եվ, կամ իմ կարծել, անպարծանք գլխիդ
Նա կիջուցանե մի դժնյա պսակ։
Ո՞ւր է զգացմունք մարդկեղեն պատվի,
Ո՞ւր ազնըվություն, ո՞ւր է դրոշակ
435
Այն սուրբ վաստակի։ Ա՜խ, թե կործանվի
Քո վերա, երգի՛չ, մեղքիդ աշտարակ։
Թո՛ղ կատաղի Չարն, բայց ես հանգիստ եմ.
Ինձ հասկանում են մարդիկ բանագետ։
Իսկ երկրորդ գլխին, բարեկամք, կարծեմ,
440
Արժան է դնել այստեղ վերջակետ։
Այո՛, այստեղ վերջ. մյուս արկածներ
Հետո կըպատմեմ. չկա՛ զորություն,
Ա՜խ, արթո՞ւն մուզայք, ա՜խ, յո՛թը քույրեր,
Գե՛թ մինը ձեզանից գար ինձ օգնություն...
|
|