Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ կրոնասերն երկյուղած սրտով
Ձայնում է՝ աստված, տաք արտասուքով,
15 Եվ բարձրանում է նորա օթևան
Աղոթքը, որպես ցողն առավոտյան։

Զարթում է Լևոն։ Ահա՜ աշխարհ նոր՝
Շատ խայտաճամուկ բնակիչներով.
Հայ, թուրք, օսետին, չերքեզ ահավոր,
20 Հրեա խորամանկ, ռուս ինքնագով։

Եվ թեթևամիտ ազգը վրացի՝
Անտես առնելով փառքը հայրենի,
Միշտ դատարկաձեռն, շոր չունի հագին,
Անգամ կարոտ է օտար փշրանքին։

25 Ասելու բան կա և լսելու բան,
Շատ հետաքրքիր վեպք ու զրույցներ...
Եվ շատ ցավում եմ, որ ես չեմ իշխան,
Որ արձակ խոսել կարելի լիներ։

Ի՜նչ ձայն, դղրդոց։ Լայն մեյտաններում
30 Խռնում է ամբոխ։ Եվ ի՜նչ պերճություն.
Չըլինի՞ Մամոն՝ ոսկեվառ կառքում,
Տոնախմբում է յուր իշխանություն։

Ա՛զգ, մի՛ խաբիր քեզ սնոտի հույսերով,
Երբ սոված, ծարավ մոտեցար մահին,
35 Որ այդ մարդիկը քո խեղճ վիճակով
Վայրկյան մի գոնե, ասեմ, շարժվեին։

Թե՞ շորերդ ճոթռած, թե՞ մերկ քո մարմին,
Թե՞ մուրացկություն ծանրացավ վերադ,
Խաղալի՞ք դարձար անզգամներին
40 Ցեխո՞վ ծեփերին քո անմեղ ճակատ։

Մեք գնահատել չգիտենք ազգություն,
Նորա ցավերին դեղ–դարման անել.
Ահա՛, ինչո՛ւ մեք սովոր ենք ատել,
Թր ատում են սուտ առաքինաթյուն։