Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մայր ենք պահանջում, կատարյալ մի կին,
Այդ մեծ վարժապետն մարդկեղեն սրտի,
275
Այդ առողջ, քնքուշ կրթության որդին,
Որ տա՛ր ազգություն, որ տա՛ր մեզ հոգի։
Մեք այն ժամանակ լինելու չէինք
Ե՛վ խորթ, և՛ օտար, և՛ անպետք անդամ,
Որ միայն Հայի անուն պղծեինք
280
Եվ նորա հոտը չտեսած անգամ։
Մեք այն ժամանակ կդադարեինք
Ամոթիը խեղդված կարմրատակել
Եվ Եվրոպայեն մեք կըհայտնեինք,
Որ այժմ ազգ ենք... մեզ պե՜տք է սիրել։
285
Այո՛, մեք ազգ ենք և Հայի որդի։
Մարդկության մշակ և գործակատար.
Թո՛ղ մեր առաջև անարգելք բացվի
Լուսավորության ազատ ճանապարհ։
Այս դուք չկամիք, Ծնողք հայկական,
290
Թո՛ղ այստեղ Լևոն բանա յուր բերան,
Թո՛ղ յուր պարսավանք թափե ձեր վերա.
Լսեցեք նորան. սկսում է նա.
«Ա՜խ, եթե խավարն լուսով ծավալեր,
Որ ձեր չորս կողմին թագավորում է,
295
Դուք կըտեսնեիք. ի՛նչ կորուստ, ավեր,
Այդ չա՜ր սատանան ձեզ պատրաստում է։
Ո՜վ դուք Հայ ծնողք, հպարտ եք հուսով,
Թե սրբությունը պղծեցիք կեղտով.
Եվ ծափ են տալի ուշաբարձ, տեսե՛ք,
300
Երբ ձեռք բերեցին ավելորդ կոպեկ։
|
|