Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ կերթա բոլորն յուր ժամանակով։

Բայց դժվարին է բան հասկացնել
330 Նոցա, որ կեղտին գերի են դառել,
Եվ ահա՛ ինչո՞ւ տխուր է հոգիս
Ե՛վ դժոխքի դեմ, և՛ լույս ծագելիս։

ՀԱԿԱՌԱԿ ՁԱՅՆԵՐ


Եվ զուտ ոսկին է իշխան աշխարհի,
Եվ մեծ զորություն նա յուր մեջ ունի.
335 Նա յուր ծանրությամբ տիեզե՛րք է կշռում,
Դժո՛խք է ծախում, դրա՛խտ է առնում։

ԼԵՎՈՆ


Ո՜վ դուք հայ մարդիկ, ո՞ւր ազնըվություն,
Քանի՞ դիզել եք ապականություն,
Չըկամիք սակավ սթափվել քնից,
340 Թափե՛լ ցեցերը, զարթնե՛լ դագաղից։

Վերին Պատուհաս ձեզ վրեժխնդիր.
Երկինք է հասել բողոքն Աղքատի.
Դժոխք ընդդեմ ձեր, անե՛ծք մահակիր,
Ուռչում եք գանձով, բայց ո՞ր խեղճերի։

345 Նզովում եմ ես այդ պիղծ ճանապարհ,
Որով հասել եք այդ կարողության.
Որքան Աստուծո կանգնած է աշխարհ,
Ցեխով լցնելու են ձեր գերեզման։

ՀԱԿԱՌԱԿ ՁԱՅՆԵՐ


Ո՜վ կարող արծաթ, սի՜րտ մեր քեզ նվեր,
350 Դու մեզ տվեցիր այս պերճ պալատներ,