Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անխարդախ պաշտոն, պատվավոր վաստակ,
Հասարակ օգտին անձնազոհություն,
Սոքա են կյանքի գեղեցիկ պսակ,
380 Եվ սոցանրց կա՛խ բոլոր գիտություն։

Կարկուտ է ընկել Հայ ազգի վերա,
Թողե՛ք արշինը, ժամանակը չէ.
Թե սի՛րտ չոլնիք դուք, մեռա՛ծ անզգա,
Թե կամի՛ք, որ ևս ծանր հառաչե։

385 Բայց ազգի համար աշխարհ չեք եկած,
Կամակոր որդիք ժանգոտ Ծամոնի.
Դուք ընդունակ եք, փորերով ուռած,
Լափլիզե՛լ աման և քամե՛լ գինի։

Եվ հետո, ո՛վ կեղտ, ո՛վ անմտության,
390 Վատնել քսակը, շռայլո՛ղ, և ո՞ւմ.
Մաշված, վաճառված այն գեղեցկության...
Փափուկ մահճի մեջ... Աստղըկի ծոցո՛ւմ...

Ո՜հ, շատ-շատ օրեր դեռ պիտի սահեն,
Երբ Հայի արևն փոշուց կըզարթնի.
395 Դեռ ամբողջ դարեր պիտի անցանեն,
Երբ ազատություն ծառի պես կըբսնի։

Եվ ազատություն... բայց ո՞վ այդ գիտե,
Ներկայի մեջ է գալոցքի հոգին.
Լա՞վ է մեր ներկան, թո՛ղ պատասխանն
400 Դատարկաձեռն Հայն տարակուսողին։

Սովորություն է այդ ժառանգական,
Դատարկութենով կյանքը դրոշմել,
Եվ անպատվությամբ լցնելով գրպան՝
Մի-մի աննշան գերեզման մտնել։