Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ազատ արվեստի վարձկան-դահիճներ,
490
Ատում եմ հոգով պիղծ պաշտոնը ձեր։
Եվ կըգա մի օր, — պըռոզով հարմար,
Որ ձեր հետ հաշվեմ, ձգելու եմ քնար։
Ապականվեցե՛ք և այսօր գոնյա
Գարշ հիշոցներով ոխակալության.
495
Այդ է ձեր վարձը, մի ևս վարձ կա
Եվ ճաշակում եք — ջո՛ւրն մոռացության։
Բայց քեզ հանում եմ այս տխուր դասից,
Ո՜վ նոր հայախոս և ազնիվ մշակ,
Քեզ կարող էի անմահ փուշերից
500
Քաջ մարտիրոսի բոլորել պսակ։
Քնարիդ լարերն ազատ շարժվում են,
Երբ ազատ քո կամք, ազատ քո հոգին.
Այդպես սոխակներ ներդաշնակում են,
Հեռու վանդակից, թփերի միջին։
505
Սրտիդ կսկիծը՝ կսկիծ է ազգի,
Եվ ո՛չ մի դիմակ կեղծավորության,
Գրչիդ վաստակը՝ մեծություն Հայի,
Թեև հայասերը են քո դավաճան։
Ո՛վ ազգի անդամ, հավերրժ հարգելի,
510
Թո՛ղ մխիթարե կուրծքիս հառաչանք -
Պայծառ ճակատըդ Հայրենասիրի,
Որի վարձն եղավ ապերա՜խտ զրկանք։
|
|