Իտալիա՜, աշխարհ փառքի, 50
Դու, քո կուրծքը զրահով
Ամրապնդած, հաղթանակի
Կամիս պսակվել դափնիքով։
Մի՞թե իսպառ պետք է ճնշվի
Այդ ազգային զորություն, 55
Եվ առվի պես արյանդ թափվի,
Հերոսներիդ սուրբ արյուն։
Մի՞թե ձեռներն, մի՞թե սրեր
Թո ոխերիմ թշնամու
Պետք է բերեն քեզ նոր ավեր, 60
Եվ ստրկանաս դարձյալ դու։
VI
Ինձ ասացե՛ք. ո՞վ ձեզանից,
Որի մեջ մարդու սիրտ կա,
Չխեղդվելով արտասուքից,
Կարող է մնալ անզգա՝ 65
Տեսանելով այս ողբալի
Սրածության ավերած
Եվ սրբությունն Իտալիայի
Նշավակով անարգած։
Անիծում եմ չար ժամանակ, 70
Երբ Բուրբոնը գիշատիչ
Տնկեց այստեղ յուր դրոշակ՝
Եվ խաբեբա՛, և մատնի՛չ։
VII
Մի կա՜մք, մի շո՜ւնչ ձեզ օգնական,
Առե՛ք սուսեր, և հառա՛ջ, 75
Դուք սիրտ ունիք ասպետական,
Հարձակվեցե՛ք ձախ ու աջ։
Ազնիվ գործին ինքը Աստված
Ուղարկում է յուր վահան։