կեղծատրաց. զի յածիք ընդ ծով և ընդ ցամաք
առնել եկամուտ մի. և յորժամ լինիցի,
առնէք զնա որդի զեհենի կրկին ևս
քան զձեզ։
ԱԻԵՏԱՐԱՆ
I
Անա՛րդ ծառաներ, որ Քրիստոսի
Աննախանձ ուսման խեղդել եք հոգին,
Որ երանությունն հանդերձյալ կյանքի
Տալիս եք միայն սուրբ Կաթոլիկին. 5
Կբաղխե՞ն կուրծքըդ կաշառած
Մարդասեր դարիս առողջ հոսանքներ.
Կփշրե՞ն մտքիդ կապանք ժանգոտած
Ե՛վ ժամանակը, և նորա փորձեր։
Բայց պատրաստ է նավն. արդեն, լողալով, 10
Օվկիանոսի հերձում է ալիք,
Եվ սպիտակափայլ առագաստներով
Թռչում է ձեր հետ, բայց ո՞ւր, չար մարդիկ։
II
Զեյթո՜ւն, սրբազան մնացորդ անցյալի,
Տավրոս լեռների Հայ ազգ բնակիչ, 15
Արթո՜ւն կաց. գիտե՞ս, վերադ է գալի
Եզվիտ ամբոխը, գայլեր գիտշատիչ։
Նոքա յուրյանը հետ շատ ոսկի ունին,