Ես քեզ երբեք չեմ մոռանալ,
Ո՜վ իմ եղբայր թանկագին,
Քեզ փա՛ռք, պատի՛վ պայծառափայլ
Քե՛զ, մեկենաս իմ անգին։ 5
Միտք քո բացված մեծ է եղել,
Մե՛ծ ես եղել, Հովակիմ,
Բայց չիմացա ես գնահատել,
Ների՛ր, ների՛ր, եղբա՜յր իմ։
Մանուկ էի, տըգետ էի, 10
Անվարժ, անկիրթ գլխովին,
Ի՞նչպես թշվառս կարող էի
Ճանաչել քեզ, ո՜վ անգին։
Այժմ զգացի քո անմոռաց,
Քո երախտիքն անսահման. 15
Այժմ ողբագին, գլուխ խոնարհած՝
Կզղջամ ես հավիտյան։
Այժմ իմացա, որ առանց քեզ
Պիտի հովիվ լինեի,
Հովիվ ասեմ, որ սևատես, 20
Թափառում է խղճալի։
Բայց դու, եղբայր, ձայնիս լսիր.
Ա՜հ՝ սկսում եմ ողբալից
Հյուսել քեզ թագ, թագ վարդալիր,
Նվաստ Քնարիս տողերից։