Որից գոսացած և արտասվալի
Փչում են հոգին այդ անմեղ զոհեր։
VII
Ե՞րբ պետք է լռես, Անարդարություն,
Ճնշող, խարշամող մտքի ծաղիկներ, 75
Ե՞րբ գոռոզների խոլամտություն
Պիտո է գրկե կորստյան ստվեր.
Մինչև ե՞րբ պետք Է մնա զորավոր
Չարության կողմը, որ վանդակներով
Կապել է մեր խելքն, մեր հանճարն հզոր, 80
Որ պետք է լցներ աշխարհ հրաշքով.
Մե՛զ, որ միությամբ ձեռք-ձեռքի տրված,
Գիտության դրոշով մի սուրբ գունդ կազմած,
Պետք է լուծեինք անլուծանելին,
Եվ աստվածանա՛ր մեր ազատ հոգին։
VIII
85
Բայց ահա շատ մոտ արձակ ասպարեզ
Բացվում է աչքիս։ Խռնում են ազդեր
Ուրախ երգերով. նոքա պարզերես
Չգիտեն, ի՞նչ է կապանք, շղթաներ...
Ազատ են նոքա... և ամենայն բան 90
Շնչում է միայն սուրբ ազատություն։
Եվ չէ երևում բռնության նշան...
Սեր, և՛ Արդար գործ, և՛ Եղբայրության
Իշխում են դոցա. և առհասարակ
Ծաղկում է Հանգիստ, և՛ Բախտ, և՛ Վաստակ... 95
Այո՛, սերմերը, կարծեմ, աճում են,
Երբ ազգե՛րն յուրյանը պիտ կառուվարեն։
1864 թվին