Նույնպես այդտեղ էր. նա նայեց վարդին,
Եվ ես հյուսեցի փունջ նորան նըվեր։ 25
Ա՜խ, առանց սիրո ի՞նչ է մանկություն.
Ասա՛, նո՞ւյնը չէ, թե խորին ծերություն։
Թե սերը գնաց, զրկանք աշխարհի
Ես հանձն կառնում, և գալուստ մահի։
III
Ահա՛ և հովիտ։ Ի՛նչ պայծառ կանաչ 30
Ճոճում է նորա մակերևույթին։
Ի՛նչ ծաղկի ազգեր և՛ հետ, և՛ հառաջ...
Ես չե՛մ նախանձում այլ ևս դրախտին։
Եվ կապուտակը շքեղ երկնքի
Իմ հաշտ հայացքը փաղաքշում է, 35
Եվ երկու աչերն շիկահեր կուսի
Ե՛վ նկարում է, և՛ ինձ հիշում է։
Թե՛ չսիրեիք դուք ունայնություն,
Հարճերի աղմուկ, շռայլ պերճություն,
Դուք կարող էիք, մարդի՛կ մոլորյալ, 40
Այս արբեցության մեծությունն զգալ:
IV
Պարտե՛զ հանգստյան և խաղաղության,
Ինչպե՞ս չգովեմ քո առատ բերքեր,
Ինչպե՞ս չխաղամ ներդաշնակաձայն
Քնարիս վերա։ Այդ պերճ պատկերներ, 45
Որով զարդարված գեղեցկանում ես,
Որ բնությունը կենսագործում ես,
Ինձ ընձեռում են և՛ ուժ, և՛ կյանք նոր,
Որով կարող եմ լինել բախտավոր։
Քննել մեծությունն ճարտարապետի, 50
Ե՛վ արարչության գաղտնիքն ըմբռնել,
Ե՛վ ոգևորվել հոգով պոետի,
Անհասի անվան սաղմո՜ս տաղերգել։