Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԻՐԵԼԻ



Ծա՛նըր օրեր, գնացե՛ք շուտով,
       Գնա՛, Ձմեռ Հյուսիսի.
Գարուն, կանաչ ե՛կ թևերով,
       Թո՛ղ արձակվի ոստն վարդի։

5 Ես գարնան մեջ հոգուս սերը,
       Սրտիս չարերն թաղեցի,
Որ գարնան հետ քո պատկերը
       Գովասանեմ, Սիրելի՜։