Չորս պատի մեջ փակված եմ ես
Ամբողջ տարին, պարոններ,
Գլուխս ծռած, լռիկ և հեզ
Անկած եմ այստեղ անտեր: 5
Անկած եմ ես անհայր, անմայր, անծանոթ,
Աստվա՜ծ, ծագի՜ր ինձ նոր, պայծառ առավոտ։
Քեզ ի՞նչ անեմ, ա՜հ, իմ բախտիկ,
Ընչո՞ւ համար վճռեցիր
Ինձ այսպիսի դառն վիճակիկ, 10
Կյանք և օրեր տրտմալիր։
Անկած եմ ես անհայր, անմայր, անծանոթ,
Աստվա՜ծ, ծագի՜ր ինձ նոր, պայծառ առավոտ:
Ահա՛ Զատիկ, բոլորեքյանք
Ձեռն-ձեռն բռնած, անխափան, 15
«Եկե՛ք, եղբա՛րք, եկե՛ք գնանք»,—
Ասեն միմյանց և գնան։
Ահա՛ Ծնունդ, Բարեկենդան,
Ողջ ընկերներս զարգացած,
Վազում են տուն, վարդանման, 20
Ուրախ, շքեղ, զվարթացած։
Անկած եմ ես անհայր, անմայր, անծանոթ,
Աստվա՜ծ, ծագի՜ր ինձ նոր, պայծառ առավոտ: