Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ո՜վ դու Անահիտ, դուստր ոսկեծին,
Ո՞ւր է քո զարդերն՝ գործած գոհարից։
Ճակատը սեղմած ծունկերի միջին,
Արյունո՛տ շիթեր ծաղկում են աչքից։
5
Ո՞ւր թագավորներ հարազատ զորքով՝
Սուրբ հանգստությա(նդ) արթուն պահապան
Նոքա ծածկվեցան մահի խավարով,
Քեզ միայն մնաց թախի՛ծ անվախճան։
Ո՜վ դուստր լուսո, չքնա՜ղ արեգակ,
10
Այդ ինչպե՞ս եղավ, որ անիվն բախտի
Դավաճանեց քեզ, երկնի կապուտակ
Զլացավ քո փառք, անկար գո՛ւթ բանտի։
1864 թվին
|
|