Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կյանքը՝ գեղեցիկ պարգև աշխարհում,
Եվ կյանքից հեռու ի՞նչ ճանապարհ կա.
Ո՛վ մարդ, քո սիրտը ո՞ւր է վերանում,
Կապած, կաշկանդած երկրիս վերա։
5
Ինչպե՞ս կարող ես նորա կապանքից
Եվ ծանրութենից դու ազատ մնաք.
Հող պիտի դառնաս, ծնեք ես հողից,
Թե Ստեղծողին կամիս հավատաք։
Հողից կարող ես դու նորից փոխվեք
10
Սողուն կամ զեռուն, ճընի կամ ծծմակ,
Ցեցի պես շարժվել, դարձյալ հող լինեք,
Մեզ ցեխ պատրաստել ծեփե՜լ պատ ու ծակ
Նայի՛ր լուրջ աչքով, ահա անապատ.
Ի՞նչ պիտի գործես, որ Տիրոջ առջև
15
Ստանաս դու վարձ։ Անմիտ Հուսահատ,
Զուրկ ես աշխարհից և չունես պարգե։
Հավատը գործով միայն է հաճո.
Եվ առանց գործի չունիս դու հավատ,
Քարոզի՛ր անխոնջ գործը Աստուծո,
20
Եվ մի՛ հեռանալ անմարդ անապատ։
Կարդա՛, ակա՛նջ դիր Ավետարանին,
Եվ նորա տողերն ձգի՛ր աչքիդ տակ.
|
|