Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԻՐԱՎԵՊ


Նա սեղմում էր ժպտալով,
       Կուրծքի վերա իմ ձեռը
Եվ խիստ ազնիվ դարձվածքով
       Պատմում էր, ի՞նչ սերը։

5 Նա ասում էր. սերն է կրակ,
       Որ, թե վառիչ նյութ չտան,
Նույնպես հանգչում է արագ,
       Որպես կայծ մի էլեքտրյան։

Սերն է աղբյուր քաղցրության,
       10 Սիրող սրտի արշալույս,
Սե՛րն՝ վառ լապտեր մանկության,
       Մատաղ կյանքի ոսկե հույս։

Սիրո ձայնն է կախարդիչ,
       Նորա հնչմունք խանդակաթ,
15 Բայց առավել զմայլիչ,
       Երբ լեզվով է հարազատ։

Սիրի՛ր որքան կարող ես,
       Որքան փայլում է արև.
Կյանքիդ օրերն նետի պես
       20 Թռչում են արագաթև։

Կգա մի օր, մի սև օր,
       Երբ մեր այգը ոսկեշող