Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴԱՎԱՃԱՆ


Վարդապետք տխմարք և ընդինքնահանք,

անձամբ առեալ պատիւ և ոչ Աստուծոյ կոչեցեալ,
արծաթով ընտրեալք և ոչ հոգով, ասկեսէրք,
նախանձոտք, թողեալ զնեզութիվն, յորում
Ասեուած բնակէ, և զայլք եղեալ՝ զիւրնանց
հօտս գիշատելով։

                     ՄՈՎՍԷՍ ԽՈՐԻՆԱՑԻ

I


Տխուր է, եղբարք, տխուր է մեր դար.
Հայի վիշտերից և անարգանքից
Թառամել եմ ես. նա, որպես թշվառ.
Ազատվելու չէ երբեք կապանքից։
5 Նորան յուր հովիվք, յուր առաջնորդներ
Մինչ հոգեվար ժամն պետք է կեղեքեն,
Եվ եզվիտական, անփառք թակարդներ
Օտարի առջև այդ խեղճին դնեն։
10 Հովիվ դառնալով ազգին հոգևոր՝
Մի սարսափելի նպատակ ունին.
Որպես մոլեռանդ, դահիճ թունավոր,
Զրկել, պատառել յուր ժողովրդին,
Ե՛վ բողոք կարդալ, և՛ դավաճանել,
15 Թե այդ զրկեալքը կամեին խոսել։