Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՅՆ ԵՐԱԶ ԷՐ


Ե՛վ ծանր է վիշտս, և՛ ես քնում եմ,
Ե՛վ ահա երազ խորին գիշերով.
Այն մեծ երազ է. ես տեսանում եմ՝
Հայի մութ աստղը փայլեց մի լուսո՛վ,
5 Եվ ահա Հայերն, նախանձով վառված,
Դիմում են հառաջ, որպես այլ ազգեր,
Եվ մատնում է նոցա մեջ Աստված՝
Ներելով յուր հետ միավորիչ սեր։
Եվ, կարծես, այդ սերն պետք է հաստատվի,
10 Որ վարձատրե արյունով հոսած
Նոցա արտասուք, և ոգևորվի
Անծաղիկ կյանքը Հայ հասարակաց։
Զարթնում եմ քնիցս, ինձ պաշարում են
Նույն իսկ հոգեկան ցավի սև օձեր,
15 Եվ Հային՝ չար բախտ, ինձ գուշակում են
Ցավեցե՛ք, Հայեր, տեսածս երարզ էր։

<1864 թ.
հուլիսի 15
Բոգորոդսկ>