Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԱԶ


Ես լսեցի մի անույշ ձայն,
       Իմ ծերացած մոր մոտ էր.
Փայլեց նշույլ ուրախության,
       Բայց ափսո՜ս, որ երազ էր։

5 Կարկաչահոս աղբյուր այնտեղ
       Թավալում էր մարգարիտ,
Նա հստակ էր որպես բյուրեղ,
       Այն երա՜զ էր ցնորամիտ։

Եվ մեղեդին տխուր, մայրենի,
       10 Հիշեց մանկության օրեր.
Մորըս համբույրն ես զգացի,
       Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր։

Կուրծքին սեղմեց կարոտագին,
       Աչքերս սրբեց, շատ թաց էր,
15 Բայց արտասուքս գնում էին...
       Ա՜խ, այդ ինչո՛ւ երազ էր։

1864 թվին
հունվարի 3