Երեկ տեսա քեզ պարտեզում,
Ծաղկած էիր վարդի պես,
Եվ քո պատկերդ հոգովս միջում
Նկարվեցավ լուսատես։ 5
Այնտեղ, ո՞վ կույս, ինձ գերեցիր,
Այնտեղ ես քեզ սիրեցի,
Այնտեղ հոգիս ջերմ, սիրալիր
Ես քեզ ընծա բերեցի։
Այժմ չունիմ մի ուրախ ժամ, 10
Տխուր է սիրտս իբր դագաղ
Ես մեռանել մինչև անգամ
Ցանկանում եմ, ո՜հ, ավա՜ղ։
Որպես օձից ժանտ, թունավոր,
Դու ինձանից փախչում ես, 15
Տեսանելով ինձ սգավոր՝
Ծիծաղո՞ւմ ես, խնդո՞ւմ ես...