Թո՛ղ անմիտ մարդիկ փրփրան ու գոչեն՝
Անվեհեր հոգին կմնա միշտ ազատ։
Թո՛ղ ալիք ժայռը զարկեն ու կոծեն՝ 100
Նա, ծաղր առնելով, կմնա միշտ հաստատ.
Բայց սպառեցե՛ք, որդի՛ք խավարի,
Կգա ձե՛ր վերա ահեղ դատաստան.
Նորան գրավելու չեն ոսկելի
Գանձերն ու պարկերն սև հարստության։ 105
Կերթան, կանցանեն այս դառն օրերը,
Կգա երևան նոր ազգ, նոր կյանքով,
Նա կդատե ձեր վատթար գործերը,
Ամոթո՜ւ արձան ձեզ նվիրելով։