Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Զկարծրանիգ դրունս խորտակեալ ըզդժօխայ
Ետ փրկութիւն, նոր կեանս համայն արարածայ։
Շնորհաւորեմ կենդանաբեր զսուրբ Զատիկ
Եւ ցանկամ Ձեզ, ո՜վ բարերար, կեանս երջանիկ.
Ցանկամ Ձեզ զամս, զաւուրս երկար, բարեբաստիկ,
Զերծ յաշխարհիս ի փորձութեանց բազմապատիկ։
Եկայք, մանկունք ճեմարանիս, համախմբեալ,
Պարս յօրինեալ Հօրս մեր խնամոտ բերկրապատար.
Ի մի բարբառ մեք գոչեսցուք խնդամտեալ.
«Շընորհավո՛ր Ձեզ Տօնս լիցի, Վե՞հ խնամատար։
Կեցցե՜, կեցցե՜ Հայր հասարակ որբացելոց,
Լուր, ո՛վ Փրկիչ, արեամբ պսակեալ բանից մերոց.
Կեցցե՜, կեցցե՜ մեծ բարերար, Վեհազըն Տէր,
Զուրախութիւն և ի պարծանս ազգիս անտէր»։
Մնամ երախտապարտ աշակերտ
վեցերորդ դասարան
Սմբատ Շահազիզեանց
1860 ամի
Ապ. 1
|
|