Սրսկել եմ դորանց ջրով կենդանի,
Որ գալուց ազգին լինեն պտղաբեր։
3
25
Եվ հոգուս վերա այսօր իսկ խավար
Կիտվել է որպես մըրըրիկ ծովի.
Չորս կողմս ծիծաղ, և՛ խնջույք, և թառ,
Բայց ահա և ձայն կալանավորի...
Մաշված ու դեղնած դիակի նման 30
Լախտեր շափելով մորթեզերծ մեջքին,
Քաշո՞ւմ են նորան դեպի կախաղան,
Քաշո՛ւմ են անպարտ, անմեղ Հիսուսին։
«Ազա՛տ Բարաբբա, գող և ավազակ.
Ազատ և Օսման, — վճռեց Եվրոպա. - 35
Խեղդեցն՛ք դրան, ջարդեցե՛ք կզակ,
Որ այլևս մեզ բողոք չըկարդա»։
4
Եվ թող հայկական որդերն իմանան,
Որ և այժմ, կանգնած հայրենյաց շեմքին,
Լարում եմ ջղերս, որ չըթուլանան 40
Դիմակաց լինել ահեղ փոթորկեն։
Քշտի՛ր կռներդ, կտրիճ աննման,
Ա՛ռ սուր, հրացան, քլունգ ու կացին,
Դժվար ճանապարհն անցիր անսասան.
Աջ ու ձախ քանդի՛ր, թե որ արգելք կան։ 45
Ահա՛ նորածին և մանուկն եկավ
Սուրբ ազատության տաճարին ընծա.
Մանուկ Հայաստան տեղից շարժվեցավ,
Դիմեց համարձակ դեպի Գողգոթա։
5
Եվ գարնանային ծաղկազարդ դաշտեր 50
Փոխվեցին կարմիր, կապույտ, ծիրանի.