Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈՐԲԵՐ


Դու, եղբայր իմ քաղցրիկ,
       Նընջեցիր հավիտյան,
Եվ աչերդ անուշիկ
       Սևացած փակվեցան։
5 Գըլորվեց աստղդ սիրուն
       Երկնքից կապուտակ,
Գլորվեցիր և իսկույն
       Դու սառը գետնի տակ։
Այժըմ քո ամուսին՝
       10 Անփեսա, անմխիթար,
Թափում է ողբագին
       Արտասուք դառնաբար։
Ո՜հ, որդիքդ խեղճ դեմքով՝
       «Հայր մեր, հայր» կանչում են,
15 Եվ ողբով ու լացով
       Քո անունդ հիշում են։
Մի կըտոր հաց՝ չոր հաց,
       Նոքա խիստ խնդրում են
Եվ ձեռներն տարածած
       20 Դեպ հարուստ մեկնում են։
Տե՛ր աստված, խնդառիթ
       Նայիր մեզ, ողորմի՛ր,
Եվ այս խեղճ որբերիդ
       Օգնի՛ր միշտ ու օգնի՛ր։