15
Ահա՛ թանկագին
Խերես, Սոտերն։
Առե՛ք բաժակներ
Ուրախալի,
Լցնենք ի նըվեր 20
Մեր Հայ ազգի։
Կեցցե՜ն, երգեցե՛ք,
Հայ աղջիկներն,
Կեցցե՜ն, հնչեցե՛ք,
Հայ զավակներն։ 25
Լցրե՛ք, կոնծեցե՛ք
Դարձյալ, կրկին,
է՛լ մի՛ խնայեք
Պաշտվող փողին։
Խմեցե՛ք խնդագին 30
Սիրո համար,
Սե՛րն է ձեր հոգին,
Տեր բախտն պայծառ։
Երգած է վաղուց,
Կյանք մեր կարճ է, 35
Այսօր կանք, էգուց
Կըմեռնենք, գուցե։
Այսօր կենդանի,
էգուց գետնում,
Անելանելի, 40
Պինդ դագաղում։
Ուրեմն, գավաթներ
Շխկացնելութ
Առե՛ք, եղբայրներ,
Անուշ պաչով։