Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սմբատ Շահազիզի բանաստեղծությունները հրատարակության պատրաստելիս՝ «Ազատության ժամեր» և «Լևոնի վիշտը...» ժողովածուներում ընդգրկված ոտանավորները դասավորվել են հեղինակի սահմանած հաջորդականությամբ, իսկ «Հոբելյանի տարեդարձ» գրքում, պարբերական մամուլում և այլուր տպագրվածները՝ առանձին բաժնում և ժամանակագրական հաջորդականությամբ (ըստ գրության և տպագրության թվականների):

Ս. Շահազիզի բանաստեղծություններում առկա են մի շարք հնաոճ բառեր, որոնք, ժամանակակից հայերենում գործածվում են այլ ուղղագրությամբ: Ինագբերը տպագրության պատրաստելիս՝ դրանք ուղղել ենք. ահա դրանց մի մասը. այնու ամենայնիվ—այնուամենայնիվ, անբաղտ— անբախտ, աշխարհաբառ– աշխարհաբար, բաղդ—բախտ, գրաբառ—դրաբար, գրկույկ—գրքույկ, երգեոն—երգեհոն, երկրագունտ—երկրագունդ, թագչել—թաքչել, թակարթ—թակարդ, թանգագին—թանկագին, ի զուր— իզուր, ի հարկե—իհարկե, խաղալիկ—խաղալիք, հանդարդ—հանդարտ, մեղկացար—մծխքացար, յոքնաջան—յոգնաջան, ննջաց—ննջած, սեպհական, սեփհական–սեփական, քաղձբահնչուն–քաղցրահնչուն։

ԱԶԱՏՈԻԹՅԱՆ ԺԱՄԵՐ

Խորագիրը Ջ. Բայրոնի 1807 թ. հրատարակված «Պարապության ժամերի» փոքր-ինչ փոխված ընդօրինակումն է։ Այս ժողովածուով պատանի Շահազիզն արձագանքում էր XIX դարի բանաստեղծական իշխող ուղղություններից մեկին՝ բայրոնիզմին, որը, որպես հսկայական մի ուժ՝ ազատամտության, կենսասիրության, անհոգության, գինու, սիրո և վայելքի գովքով, իր ոլորտի մեջ էր արել Արևմուտքի և Արևելքի տարբեր լեզուներով գրող բանաստեղծների։ Դրանց թվում նաև՝ Ս. Շահազիզին։

Ս. Շահազիզի բանաստեղծությունների այս փոքրածավալ ժողովածուն լույս է տեսել հետևյալ տիտղոսաթերթով.

«Ազատության ժամեր Սմբատ Շահազիզյանց Աշակերտի վեցերորդ դասատան Լազարյանց ճեմարանիք արևելյան լեզվաց Հատոր երկրորդ Մոսկվաի ապարանի Լազարյան ճեմարանի 1800»: