Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանաստեղծի եղբայր Սարիբեկը, թե՞ ազգականներից որևէ մեկը, դժվարանում ենք բացատրել, եթե միայն «Ս.» անվանատառը վրիպակ չէ։ Եր. Շահազիզը կարծում է, որ այն պիտի ուզել՝ «Հ.» (Հովակիմ)։

Իմ վիճակը

(Էջ 20)

Առաջին անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 29): Ապա զետեղվել է՝ Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 29 և մյուս ժողովածուներում։

Ծաղիկ

(էջ 22)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 23):

Կ. Արզանգուլյանց— հավանաբար, բանաստեղծի ճեմարանական ընկերներից է։

Աշուն

(Էջ 23)

Առաջին անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 35)։ Ապա՝ Ս. Շահազիզ, Ընտիր բանաստեղծաթյուններ, 1941, էջ 17։

Վարդան Մամիկոնյան

(Էջ 24)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 37)։

Ս. Մեհրաբյանց—Լազարյան ճեմարանի վեցերորդ դասարանի աշակերտ, Ս. Շահազիզի դասընկերներից։

Բաբանը քաղված է անցյալ դարի 50-ական թվականներին լայն տարածում գտած՝ Մհեր Մսերյանի «Մեր քաջ հայոց զորություն...» սկսվածքով ոտանավորից (տե՛ս Մ. Մ. Միանսարյանի, Քնար հայկական, Ս. Պետերբուրգ, 1868, էջ 210—211, խորագրված՝ «Արամ-երգ»), որը յոթ քառատողից բաղկացած մարտաշունչ երգ է։

4 Ջարդեք գլուխ Հազկերտին—Խոսքը պարսից արքա Հազկերտ II-ի մասին է (ծն. թ. անհա.—457), որը Հայաստանի նկաամամբ վարել է տնտեսական կեղեքման և հայ նախարարների ուժերը ջլատելու քաղա-