ՀԻՇՈՂՈԻԹՅՈԻՆ
(Նվեր Ն. Փուղինյանցին, ուսանողի Մոսկովական
կայսերական համալսարանի)
Որպես սլացած ողջ երկրագունդ,
Արևմտից արևելք
Թըռչում է խիստ արագ և թունդ,
Արևի մոտ անարգելք։ 5
Այնպես և իմ միտքս անդադար,
Արևմտից սլացած,
Դեպ՝ արևելք զվարթարար
Թռչում է խիստ և վառված։
Դեպի երկիրն չքնաղ, պայծառ, 10
Այրարատյան պտղաբեր,
Ուրտեղ երբեմն առյուծաբար
Ճեմում էին քաջ Հայեր։
Դեպի դաշտերն ծաղկադալար,
Դաշտեր անույշ և քաղցրիկ։ 15
Ուր օդ զիվարթ վառողջարար
Փչում է միշտ խաղաղիկ։
Ո՛հ, Հայաստան, սուրբ Հայաստան,
Արդյոք ե՞րբ քեզ կըտեսնեմ,
Ե՞րբ օրդ անույշ և պատվական 20
Պայծառ դեմքով կծըծեմ։
Ա՜խ, ե՞րբ կլինի ինձ մտանել
Քո սուրբ դաշտերն հայրենի,
Ա՜խ, ե՞րբ կլինի ինձ համբուրել
Քո սուրբ հողը մայրենի: