172 ... Թափառաշրջիկ արկածքն Հարոլդի։ — Խոսքը Բայրոնի «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմի մասին է։
178 Երգիծանիչ գործը Հոբենալի...— Խոսքը հռոմեական բանաստեղծ Յուվենալ Դեցիմ Յունիի (մոտ 60—մոտ 127) մասին է, որը հայտնի է որպես «դառան սատիրայի» դասական։
175 ...Եվ պատմությունը լրջամիտ Բեռքլի... — Բոքլ Հենրի Թոմաս (1824—1362)—Անգլիացի պատմաբան և սոցիոլոգ, «Անգլիայի քաղաքակրթության պատմություն» գրքի հեղինակ։ Լինելով Աշխարհագրական դետերմինիզմի ներկայացուցիչ՝ առանձին ժողովուրդների զարգացման առանձնահատկությունները բացատրել է բնական գործոնների ազդեցությամբ։
Բոքլի աշխատությունը մեծ տարածում ուներ հայ վաթսունականների շրջանում։ Նրա մասին ջերմ է արտահայտվել Մ. Նալբանդյանը իր «Հենրիկոս Թովմաս Բոքլի հիշատակին» բանաստեղծության մեջ.
|
(Տե՛ս Միքայել Նալբանդյան, Երկերի լիակատար Ժողովածու, հ. 1, Երևան, 1945, էջ 104—105)։
177 Մի քանի համար «Մեղվից» Պոլիսի...–Խոսքը Պոլսում Հ. Սվաճյանի խմբագրությամբ լույս տեսնող բանասիրական, գրականագիտական, տնտեսական և երգիծական կիսամսյա «Մեղու» հանդեսի մասին է, որ արևմտահայ դեմոկրատիայի պաշտոնաթերթն էր։ Պայքարել է հայ հետադիմական հոսանքների, կղերապահպանողական գաղափարախոսության և սուլթանական կառավարության հայահալած քաղաքականության դեմ։
178 Մի քանի երգեր մեզ ծանոթ Կոմսի...—Կոմսը (Կոմս էմանվել) Միքայել Նալբանդյանի ծածկանունն է։
180 Անմեղ Լրագրի թերթերով փաթթած... — Ըստ Եր. Շահազիզի, խոսքը «Մեղու Հայաստանի» պարբերականի մասին է։ «Շահազիզյանի համար, — գրում է բանասերը,— իբրև հյուսիսափայլականի, այդ լրագրի