Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միհրդատ

(էջ 182)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 142), ապա՝ խորհրդալին տարիների ժողովածուներում։

13 Այստեղ Պոնտացին՝ փառավոր հերոս...–հոսքը Միհրդատ Եվպտորի մասին է (տե՛ս նախորդ բանաստեղծության 29-րդ տողի ծանոթագրությունը):

14 ...Նենգության նյութը կարող Հռամի...—Միհրդատ Պոնտացին մինչև իր կյանքի վերջը լի հրաժարվել Հռոմը ծնկի բերելու մտքից։ Այդ իսկ պատճառով հռոմեացիներն ամեն կերպ ձգտել են ոչնչացնել նրան։

15 ...որով Կեսարոս....— Խոսքը Հուլիոս Կեսարի (մ. թ. ա. 102 կամ 100—մ. թ. ա. 44) մասին է։ Հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ։ 47 թ. Փոքր Ասիայում պարտության է մատնել Միհրդատ VI Եվպատորի որդուն՝ Փառնակեսին, և այդ առիթով Հռոմ ուղարկած նամակում գրել. «Եկա՛, տեսա՛, հարթեցի՛»։ Սենատի և ժողովրդի կողմից ճանաչվել է «հայր հայրենյաց», ապա՝ ցմահ դիկտատոր, ստացել է «իմպերատոր» տիտղոսը, մշտապես դափնեպսակ կրելու և ծիրանի թիկնոց կրելու իրավունք։ Հուլիոս Կեսարի դեմ Միհրդատ Եվպատոըը չի պատերազմել։

25 Անկավ Միհրդատ, անկավ և Պոնտոս...–Նկատի ունի Պոնտոի թագավորությունը, որը գտնվում էր Փոքր Ասիայում, Սև ծովի հարավային ափին և հարատևել է 302—64 թթ. մ. թ. ա.։ Բուռն ծաղկման է հասել մ. թ. ա. II դարի վերջում, Միհրդատ VI-ի օրոք։

Բռնավոր սուլթան

(էջ 184)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 144), ապա խորհրդային տարիների ժողովածուներում։

24 Նախ՝ քաղաքացի, և ապա՛ պոէտ։ – Ն. Նեկրասովի «Բանաստեղծը և քաղաքացին» գործի հայտնի՝

Поэтом можешь ты не быть,
Но гражданином быть обязан.

տողերի չափածո հայացումն է (տե՛ս Н. А. Некрасов, Избранное, М.» 1975, с. 94)։