Նրա միտքը, ինչպես երևում է, զբաղված է եղել այլ և այլ վերացական գաղափարներով. նա, օրինակի համար, ջանք է գործ դրել լուծել ինքնագոյության, աստվածության, նյութի և այլ այնպիսի խնդիրներ։ Եվ, իհարկե չի կարողացել, որովհետև դրա համար հարկավոր էր ունենալ լուրջ գիտական փիլիսոփայական պատրաստություն, որ նա՝ չուներ։ Ճիշտ է, իր գիտության այդ պակասը, թերին լրացնելու համար կարդացել էր, ինչպես նրա մեջ բերած էպիգրամներից երևում է, Սպինոզան, Շլայերմախերը, Բոկլը և հատկապես Կունո-Ֆիչերի «Փիլիսոփայության պատմությունը» մեցել բայց չի կարողացել փիլիսոփայական սիստեմաներից մեկն ու մեկը հիմնավորապեսուսումնասիրել և նրան հետևել: Նրա մեջ բերած փիլիսոփայականդրությունները բոլորն էլ խառնիխուռն են և հակասավոր: Մեզ թվում է, օրինակ, որ նա «Ինքնագիտակցություն» ոտանավորի մեջ կամեցել է արծարծել ու զարգացնել իր սիրած Cogito ergo sum-ի գաղափարը, բայց նա այդ արել է այնպիսի մանվածապատ եղանակով, որ ընթերցողը դժվարանում է մի պարզ գաղափար կազմել, թե նա իսկապես ի՞նչ է կամեցել ասել.» (տե՛ս Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 222)։ Սպինոզա մարուխ (1032—1677)—Նիդեռլանդական մատերիալիստ փիլիսոփա։ Կրոնական ազատամտության համար վտարվել է Ամստերդամի հրեական եկեղեցական համայնքից։ Գլխավոր աշխատություններն են՝ «Աստվածաբանական-քաղաքական տրակտատ» և «Բարոյախոսություն»։ Բանաստեղծության բնաբանը Ս. Շահազիզը, հավանորեն, քաղել է «Բարոյագիտությունից»։ Շլայերմախեր Ֆրիդրիխ (1768—1834) — Գերմանացի բողոքական աստվածացան և փիլիսոփա, եղել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր։ Շլայերմախերի հայացքներն իրենց մեջ զուգակցել են Սպինոզայի, Կանտի, Ֆիխտեի, Շելլինգի և ուրիշների գաղափարները։ Նրա փիլիսոփայության մեջ գերակշռել են ռոմանտիկական, հակալուսավորական տենդենցները։ Նրա հիմնական երկերն են «ճառեր կրոնի մասին» և «Մենախոսություններ»։ Հավանորեն, այս վերջինից էլ առնվել է բնաբանը՝ քաղված փլիսոփայության պատմաբան, Հեգելի հետևորդ գերմանացի Կունո Ֆիշերի (1824—1907) «Նոր փիլիսոփայության պատմություն» ութ հատորանոց, աշխատությունից։
Հովիտ տրտմության
(էջ 193)
Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 353), ապա՝ հետագայում հրատարակված ժողովածուներում։
«Օտարերկրյա պոետների բանաստեղծություններ» ժողովածուն, որից քաղված է բնաբանը, չհաջողվեց գտնել։