Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՌ ԸՆԿԵՐՆ ԻՄ Ն*****ՅՈՍ



Քանի անգամ ասացի քեզ՝
       Մի՛ մոտենար աղջըկան,
Որ փայլելով պայծառատես՝
       Շաղփաղփում է չարաբան։

5 Նորա աչերն նենգավոր են,
       Քեզ կխաբեն անպատճառ,
Նորա այտերն գեղեցիկ են,
       Քեզ կըգերեն չարաչար։

Այժմ ասա՜ ինձ, դու իմ ընկեր,
       10 Ի՞նչ տեղ ես դու խորհրդով.
Գիտե՜մ, գիտե՜մ, նորա հետ ես
       Թե՛ խորհրդով, թե՛ հոգվով։