Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որպես ամառանոց Լազարյան ճեմարանի աշակերտների և Ս. Շահազիզի համար, ներկայումս շրջանային կենտրոն Գորկու մարզում։

186 ...Երբ Վատիկանի հրապուրիչ օձեր...–«Հյուսիսափայլում» այս տողի ծանոթագրված։

193...Ո՛վ Նեռն...–Նեռ— Քրիստոնեական ավանդությունների համաձայն՝ Քրիստոսի հակառակորդը, որն, իբր, հայտնվելու է «աշխարհի վերջի» ու «տիրոջ երկրորդ գալստյանն նախօրյակին և գլխավորելու է Քրիստոսի դեմ պայքարը։ Սակայն, ի վերջո, պարտվելու է, և աշխարհում վերստին հաստատվելու է արդարության թագավորությունը։

194 ... Մեծին Պետրոսի առաքելության... — Խոսքը Նոր կտակարանի առաքյալներից մեկի՝ Պետրոսի մասին է, որը առաջինն է Հիսուսին կոչել Քրիստոս։ Ավանդաբար Պետրոսը համարվում է հռոմեական առաջին եպիսկոպոսը։

204—205 ...Գողգոթայի Անմահ նահատակն...—նկատի ունի Հիսուս Քրիստոսին։ Գողգոթան բարձունք է Երուսաղեմում, որտեղ, ըստ Ավետարանի, խաչվել է Քրիստոսը։

210 ...Ո՞չ Թադևոսի աթոռ նստելով...–Նկատի ունի Թադեոս Ղեբեոսին (ծն. թ. անհտ.—46), որը Քրիստոսի 12 առաքյալներից էր։ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչը և Բարդուղիմեոս առաքյալի հետ հայ քրիստոնեական եկեղեցու հիմնադիրը։ Ըստ ավանդության՝ նա Սանդուխտ արքայադստեր հետ նահատակվել է Սանատրուկ թագավորի հրամանով։

213 Բայց զգո՛ւյշ կացեք դուք Փարիսեցոց... — Կրոնաքազաքական հոսանք հին Հուդայում մ. թ. ա. II — մ. թ. II դդ.: Ջանացել են մերժել օտարամուտ ազդեցությունները հրեաների կյանքում։ Սնապարծությամբ, ցուցադրական և կեղծ բարեպաշտություններով փարիսեցիները սքողել են իրենց զեխ ցանկությունները, հակաժողովրդական վարքն ու բարքը: Փոխաբերական առումով «փարիսեցի» նշանակում է «կեղծավոր», «կեղծ բարեպաշտ»։

224 ...Դառնում ենք խարդախ եզվիտներին... — Տե՛ս «Եզվիտներ և Զեյթուն» բանաստեղծության 16-րդ տողի ծանոթագրությունը։ «Հյուսիսափայլում» այս տողը՝ չի ծանոթագրված։

Ազգային վիճակ

(էջ 289)

Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1862 թ. 3-րդ ամսատետրակում (էջ 139), թվագրված՝ «1861 թ. նոյեմբերի 15», ապա՝ «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 244), առանց ամիս-ամսաթվի։ Քանաստեղծությունը տեղ է գտել նաև խորհրդային տարիների ժողովածուներում։