Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկար ճառում էր, մանավանդ, պոչավոր կամ գիսավոր աստղերի մասին և բոլորին աշխատում էր հավատացնել, որ նա հավաստի գիտե, թե դոքա որքան տարի են գնում յուրյանց ճանապարհը և ե՛րբ են երևում: Մեր աստղագետ Աբիբուլան յուր անհամ զրույցներով իմ միտս էր բերում և այն իմ երկտուն (պետք է լինի՝ երեք տուն — Տ. Կ.) ոտանավորը, որ ես դեռ ճեմարանի յոթերորդ կլասում գրել էի մի նորա պես ստախոս վերակացուի մասին, որ ասում էր մեզ ռուսերեն, «Мы и кометам, и планетам напишем инструкцию, нужно только знать их положение», (տե՛ս էջ 151)։

Ելնելով այս ամենից՝ ոտանավորը պետք է գրված լինի 1860-ին, որովհետև նախորդ 1859-ի դեկտեմբերին Ս. Շահազիզը տակավին 6-րդ դասարանի աշակերտ էր։

«Ո՛չ ինձ, ո՛չ ինձ...»

(էջ 301)

Քաղված է «Ամառնային նամակներ» հրապարակախոսական աշխատասիրության «Նամակ 11-ի» ծանոթությունից (Մոսկվա, 1897, էջ 11). շարժառիթն իր առողջական վիճակն է եղել. «Ստամոքսիս դրությունը այնպես է, որ հազիվ թե կարելի է խոսքով բացատրել»։ Այս կապակցությամբ տողատակում հեղինակն ավելացրել է. «Դեռ վաթսունական թվականներին դրել եմ բժշկիս մի այսպիսի ոտանավոր», և գրել է «Ո՜չ ինձ...» անխորագիր այս ոտանավորը։ Հեղինակի և ոչ մի ժողովածուում ընդգրկված չի եղեք։

12 ...Իմ հրաշագործ Հիպոկրատ:- Հիպոկրատը անտիկ հռչակավոր բժիշկ էր (460—377 մ. թ. ա.)։ Նրա անունը համազոր էր ճարտար, հրաշագործ բժիշկ հասկացողություններին։

Հյուսեին կլեկչիի երգը

(Էջ 302)

Առաջին անգամ մեջ է բերվել «Ամառնային նամակներում» (Էջ 153—154), ապա՝ Եր. Շահազիզ, Սմբատ Շահազիզի, կենսագրությունը, 1944, էջ 56 և Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 22։

Ոտանավորի առթիվ Ս. Շահազիզն իր «Ամառնային նամակների» տողատակում նշել է. «Այս ոտանավորը գրված է վաթսունականններին, Սեդրակ Մանդինյանի խնդրով, որ, ինչպես շնորհալի դերասան, մեծ համակրություն էր վայելում Մոսկվայի հայ հասարակությունից։ Սորա եղանակը, գուցե, մեր մանկաթյան բարեկամի միտը լինի, և այն ժամանակ կարելի էր նորան խնդրել, եթե միայն հայ պեդագոգին, որպես և հայ մարդին, առհասարակ վայել է այժմ երգել, որովհետև մենք մեր կյանքից գոհ չենք» (տե՛ս էջ 154)։