Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սակայն հարց է ծագում,—գրում է Մ. Սաղյանը,—թե ինչու ինքը՝ Շահազիզը, հետագայում իր ձեռքով կազմած ժողովածուների մեջ չի մտցրել այս բանաստեղծությունները։ Ինչպես նշեցինք, Շահազիզի «Առ գեղեցկուհի Կ...», «Ազատ մարդ», «Սևորակ աչեր», «Պոետ» բանաստեղծությունները որոնք տպագրվել էին «Հյուսիսափայլի» էջերում, նույնպես չեն մտել հետագայում կազմված ժողովածուների մեջ։ Երվանդ Շահազիզը հանգամանքը համարում է հեղինակի անփութության հետևանք։ կարելի է ենթադրել, որ «Ցանկության» և «Հուսահատություն» բանաստեղծություններն էլ նույն պատճառով դուրս են մնացել ժողովածուներից» («Հյուսիսափայլի» պոեզիան», էջ 420)։

Այսուհանդերձ, իհարկե, վերջնականապես ապացուցված չի կարելի համարել, որ վերոհիշյալ բանաստեղծությունները Շահազիզի գրչին են պատկանում, եթե նույնիսկ դրանք շատ են հիշեցնում նրա պոեզիան։ Բայց և այնպես այդ բանաստեղծությունները, որոշ տարակուսանքով, ընդգրկվել են ժողովածուում նախ քանի որ ոչ առանց հիմքի, դրանք արդեն Շահաղիզին են վերագրվել և ապա դրանց հեղինակի բացահայտման խնդիրը բանասիրությանը արաջարկելու նպատակով։