Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
25
Չէ՜, մի՛ պնդռիր դու ուրիշին,
Քեզ սուրբ սերն ինձ է պարգևել.
Դու, Ա*** իմ, հրեշտակ անգին,
Ինձ հարս քնքուշ պարտ ես լինել։
Բայց գիտե՞ս դու, մեր տարիքը,
30
Ո՜հ, մեր ծաղկած, մատաղ կյանքը
Անց<ա>նում են երազորեն,
Եվ չե՜ն դառնալ նոքա նորեն։
Ապա ուրեմն՝ ե՜կ, փութացի՛ր,
Աղավնյակ իմ դու սիրալիր,
35
Քաղցրաժպիտ ձեռըս սեղմի՛ր
Եվ սուրբ սիրո հույս խոստացի՛ր։
|
|