Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՌ ԵՂԻՍԱԲԵԹ



Ինչ Ժամանակ ման ես գալի,
       Անգին քույր իմ ակներև,
Համարյա՛, նոր կյանք ես տալի,
       Նոր ծագում ես ինձ արև։

5 Ողջ բնություն զըվարթացած՝
       Ձայն է հընչում խնդագին,
Եվ քե՜զ միայն, քե՜ղ հնազանդած՝
       Նայում է քո պատկերին։

Ո՜վ իմ հոգյակ, քեզ տեսնելիս
       10 Արյունս սաստիկ ջեռնում է,
Եվ բորբոքված իքկույն հոգիս,
       Կարծես, կրակից այրվում է։

Քեզ տեսնելիս մոռանում եմ
       Իմ ցավերըս տրտմալից.
15 Քեզ նայելիս ես ասում եմ՝
       Երջանիկ եմ բոլորից։

Ո՜վ թագուհի պայծառատես,
       Կույս աննման, կույս անբիծ,
Քեզ ո՞վ ծնավ, դո՞ւ ուստի ես,
       20 Երկընքի՞ց, թե՞ Եդեմից։

1858