Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՂԱԻՆԵԱԿ



Երգեա՛, աղաւնեակ,
       Հնչեա՛ հեզիկ,
Դիցանոյշ իմ
       Չնաշխարհիկ։

5 Արա լըսելի
       Քոյդ ըզբարբառ
Ինձ՝ փեսայիդ,
       Ո՜, լուսավառ։

Դէմք քո են չքնաղ
       10 Նըման վարդից,
Փայլին զըւարթ
       Եւ ժպտալից։

Հերքդ են հիւսեալ
       Մարգարտայեռ,
15 Բուրեն ըզհոտ
       Խընկանըւէր։

1859