Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԳ



Էանց ձմեռն՝ խամրիչ ծաղկանց,
       Փախեաւ ցուրտըն խստաշունչ
Եհաս գարուն՝ բընութեան թագ,
       Յարեալ և օդ բարեխառն։

5 Նորափետուր զարգարեցան
       Մարդիկ, այգից և պարտէզք.
Զըմրխտագոյն վայրք զգեցան
       Ըզպերճ հանդերձ չքնաղիկ։

Սօսիքն ուղէշք և սրբազգեաց
       10 Արմենակայ դիւցազան
Ժպտին տեսլեամբ քաղցրահայեաց,
       Ծափս հարկանեն ընդ գարնան։

Երամք հաւուց ճչիւ գողտրիկ՝
       Հնչմամբ անոյշ, բարձրաձայն,
15 Երգեն, խօսին յոյժ գեղեցիկ,
       Իբրև քնարն Մուսայից։

Զեփիւռն անտի մեղմիկ գոլով՝
       Հնչէ, փչէ անուշակ,
Ցանգ զտերևս տատանելով
       20 Ցոգունց տընկոց սրբազան։