Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻՂՁ ՍՐՏԻՍ



Տո՛ւք ինձ ճերմակ, ճախրասըլաց,
       Օդապարիկ երիվար,
Տո՛ւք, զի սլացեալ թռեայց ի բաց՝
       Ի չքնաղիկն իմ աշխարհ։

5 Այո՛, սլացայց յիմ Հայաստան,
       Յերկիր յաւէրժ ծաղկազարդ,
Ուր խոխոջան անմահութեան
       Գետք Եդեմայ ալէզարդ։

Ուր բարձրանայ խըրոխտ ի վեր
       10 Արարատն իմ օրորան.
Ուր հոտ բուրէ խնկանըլէր.
       Հոտ զուարթարար Հայութեան։

Ուր և երբեմն պայծառացեալ,
       Քաջ բանաստեղծք Թորգոմեան,
15 Քնարօք իւրեանց ոսկէլարեալ
       Գեղգեղէին սրբաբան։

Ո՜հ, ածէ՛ք ինձ զիմն սիգաքայլ,
       Սիրտ իմ մաշեալ նուազի,
Քանի ա՜մք են, զի չեմ տեսեալ
       20 Ըզհայրենիս ցանկալի։

Հայաստան իմ, սորւրբ Հայաստան,
       Հո՜գւոյս պայծառ յիշատակ,
է՞ր թողեր զիս ի բացական
       Վայրս դառնաշունչ, դժնդակ։

25 Մաշիմ, մաշիմ ես աստանօր,
       Ընդ աստեղօք հիւսիսի.
Հալիմ... աւա՜ղ, ես չքաւոր...
       Ո՜հ, հայրենիք քաղցրալի...

1859