Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XIX


150 Լի են բազմությամբ ժողովարաններ։
Թնդում է թատրոն քաղցր երաժիշտով։
Աջ-ձախ թեքելով ճոճում է ոտեր
Դերասանուհին,- և ի՜նչ արվեստով։
Ծափահարությունք ցածից, վերևից,
155 Խլացնում են մարդուս լսելիք,
Եվ թատրոնասերք բազկաթոռներից
Թռնում են առատ սիրո հետ դափնիք։

XX


Բայց նայի՛ր, Մոսկվա. սենյակ մտնելով՝
Փակում եմ դռներս երկար միջոցով.
160 Ծածկվեցե՛ք, ուրեմն, աղմուկ աշխարհի,
Եվ թեթևաքայլ դերասանուհի...
Ողջույն ձեզ, պատե՛ր, ամրաշեն հիմնած,
Եվ ծաղկանկար թղթով զարգացած,
Ողջույն ձեզ, գրի՛չ և թանաքամա՛ն,
165 Ողջույն ձեզ, աթո՛ռ և գրասեղա՛ն։

XXI


Դեպի գո՛րծ, ուրեմն, միգուցե հանգչի
Սրտիս փափագը ոտեր հյուսելու.
Ի՞նչ պիտի անեմ, թե աչքըդ դիպչի.
Եվ կիսատ գործիս ուրախանաս դու։
170 Այժմ խնդրում եմ. թե՛ բարեկամներ,
Թե՛ չարյացակամք, ինձ հետևեցե՛ք.
Զմռե՛ք գրածս ըստ հաճույքին ձեր.։
Ահա՛ և Լևոն, — հապա՛ լսեցեք։