Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
15
Ուր ամենայն մարդ տեր է յար գործին,
Այնտե՞ղ է Լևոն ձեզ ներկայանում։
Թե ո՞վ էր Լևոն, և ի՞նչ նորա ցեղ,
Ձեզ ասելու չեմ, այդ ավելորդ բան.
Մի հին հայ տանից, և այն ո՛չ շքեղ,
20
Ծագում էր Լևոն։ Այսքան բավակա՛ն,
Ոչ թե երկյուղ կա, իմ բարեկամներ,
Որ մեր Լևոնը մնում է ծածուկ,
Ո՛չ. ինչո՞ւ ասեմ, երբ օգուտ չուներ,
Եվ խնդրում եմ ձեզ չնեղանաք դուք։
25
Մայր մի ուներ ծեր։ Նորա տեսության
Խիստ փափագում էր Լևոն, կարոտից
Քաղվում էր հոգին, և առվի նման
Արտասուք հարուստ թափվում էր աչքից։
Մի մայր էր միայն, ծերության ալիք
30
Արդեն խորշոմած ճակատի վերան
Տպավորել էր յուր տխուր կնիք,—
Մասամբ Լևոնը պատճառեց նորան։
Եվ սիրում էր շատ այդ ալևորը.
Երբեմն, ասում են, մաշված վշտագին՝
35
Կըմեռներ Լևոն. բայց պառավ մայրը
Յուր հիշատակով սաստում էր ցավին։
Ուներ մի քանի և բարեկամներ,
Որ, ինձ անհայտ է, մի կուրութենով
Խորտակել նորան ոտով ու գլխով
40
Ջանադիր էին, — Լևոն այդ գիտեր։
Եվ այդ վայրահաչ անառակներից
Խիստ վշտացել էր առաքինություն,
|
|