կարասներ զետեղելը թե թեթևության և թե ուժեղ արձագանքի համար։ Արտաքուստ անթմբուկ գմբեթների երկրորդ կերպը, գմբեթներ, որոնց նախատիպը համարեցի Տեկորի տաճարին գմբեթը, որն ամենայն հավանականությամբ փայտաշեն սողոմաքաղ գմբեթների՝ քարաշենի փոխարկված ձևն է, ընդհանրացած են սույն շրջանի բոլոր եկեղեցիների կից գավիթների մեջ։ (Պետք է գիտնալ, որ Տեկորի տաճարի գմբեթին արտաքին խորանարդ ձևը հետնագույն շինություն է, հավանորեն 10-րդ դարուն)։ Այս վերածնության մեջ է, որ առաջին անգամ երևում են ընդարձակ գավիթներ եկեղեցիների արևմտյան և քիչ անգամ ևս՝ հյուսիս և հարավ կողմերին վրա։ Գավիթների ծագումը թեև Ն. Լամբրոնացի վերագրում է եկեղեցական այլ և այլ կարևոր պետքերի, սակայն իմ տեսածներս գրեթե ամբողջովին ծառայած են տոհմային դամբարանների և կամ, եթե կարելի է այսպես ասել, արժանավոր եկեղեցականների և աշխարհական մեծամեծ իշխանների pantheon-ն են եղած։ Չկա գրեթե փոքր ի շատե մեծ և միջակ մեծությամբ մի եկեղեցի, որ արևմտյան կողմին վրա կցված չունենա մի սյունազարդ կամարակապ դահլիճ ներքուստ ավելի շքեղ, քան եկեղեցին։ Այս կարգի գտվիթների մեջ ամենից գեղեցիկ գմվեթ ունեցողը Հոռոմոսի ս. Հովհաննես եկեղեցիի գավթի գմբեթն է։ Միջին չորս սյուների աղեղնակապումեն առաջ եկած քառակուսի միջավայրի բացվտծքը վերածված է ութանկյուն, անկյունների վրա trompe-ներ շինելով. սույն ութանկյուն խարիսխի յուրաքանչյուր կողմի վրա զետեղված են վերևի կողմից վայրահակ հսկայական մեծությամբ ութ քարեղեն տախտակներ, չափազանց ճոխ կերպով քանդակազարդված, որոնց վերևները հպելով միմյանց, դարձյալ մնում է մի բաց տեղ իբրև լուսանցույց։ Այս գմբեթին ուղիղ վրան շինված է բավական շքեղ մի զանգակատուն, որ սկիզբն է թվում հայոց եկեղեցիների մեջ զանգակատուն շինելուն։
Երրորդ վերածնության շրջանը բավական հարուստ է հասարակական և կուլտուրական բազմաթիվ շինություններով, ինչ որ նախորդ վերածնությունների շրջանում չեն երևում։ Անշուշտ, նախկին վերածնությունների ժամանակ ևս պետք էր որ գոյություն ունենային նույնօրինակ շինություններ, սակայն, իմ կարծիքով, նախ՝ այդ ուղղությամբ լուրջ որոնումներ չեն կատարված երևան հանելու համար և երկրորդ դարերի ընթացքում կամ անհիշատակ կորել են և կամ քանդվելով տեղը նորերը շինվել, որովհետև նախորդ վերածնությունների ժամանակ Հայաստանի սահմանները շատ ընդարձակ էին և թե ժողովուրդը տնտեսապես ավելի հարուստ էր. այդ դրության անվիճելի ապացույց են նախկին վերածնություններից մեզ հասած մեծամեծ շինությունները և թե ճարտարապետական տեսակետով նրանց գերագույն աստիճանի գեղարվեստական կատարելության հասած լինելը։ Մասնավորապես երկրորդ վերածնությունը (7-րդ դար) անմրցելի է թե իր նախորդ և թե իրմե հետո եկող վերածնությունների հետ։ Այդ իսկ պատճառով երկրորդ վերածնությունը համարձակ անվանեցի Հայաստանի ճարտարապետության Ոսկեդարը։ Մեծամեծ հասարակական շինությունների համար հին մատենագրության մեջ վկայություններ շատ կան, հետևաբար չենք կարող ասել, թե նրանք աննպատակ հիշատակություններ են, նրանց ստուգություններն ապագա խուզարկություններն ու պեղումները պիտի հաստատեն:
Հայաստանը թեև այս երրորդ վերածնության ժամանակ բաժան բաժան եղած էր և այդ բաժանված մասերի վրա առանձին հայկական փոքրիկ թագավորություններ էին հիշված, այնուամենայնիվ երևում է, որ այդ թագավորությունները, կամ բաժանված երկրամասերի բոլոր ժողովուրդը, շինարարութան մեծ ձգտում են ունեցել։
Դժբախտաբար ինձ հաջողվել է Հայաստանի մի փոքր մասին միայն, այն է՝ Բագրատունիների տիրապետած երկրամասի ուսումսասիրությունը, որուն մեջ անձամբ տեսածս կուլտուրական աշխատանքների մեջ նշանավոր և հիշատակության արժանի եղածներեն մի քանիսը պիտի թվեմ այստեղ։ Բայց նախքան Շիրակի թագավորության սահմանին մեջ անձամբ հետազոտածներիս մասին խոսելը, պատմությամբ միայն ինձ ծանոթ Վասպուրականի մեջ կատարված մի շատ հետաքրքրական և նշանավոր շինարարության մասին գրել ավելորդ չեմ համարեր։ Թովմա Արծրունի պատմագիրը, իր ցեղակից Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունիի մի նշանավոր շինարարությունն է նկարագրում Աղթամարի մեջ։ Շինարարությունը վերաբերում է մի ծովային նավահանգստի և բարձրաստիճան պաշտոնյաների համար կանգնած մի խնջույքի տաճարի (հյուրասրահ)։ Նկարագրությունը, մասնավորապես ծովային նավահանգստի վերաբերյալ, այնքան պարզ է և այնքան ճշգրիտ, որ ընթերցողը մեր ներկա դարու շինարարության կերպերեն ոչ մի տարբերություն չպիտի տեսնե, բացի մեքենական աշխատանքներից, որ այն ժամանակ առնական բիրտ ուժն էր կատարում։ Այժմ համառոտակի լսենք պատմագրի ծայրահեղ ոգևորությամբ տված նկարագրությունը.
«Թեպետ կըսվի, թե առաջուց Աղթամարում շինություններ շինվեր են Դավիթ Սախռունիի, Ռաշամա Ռշտունիի և Բարզափրանի ձեռքով, որ Պաղեստինացվոց աշխարհը Հյուրկանոս քահանայի հետ միասին գերելով, բերեց մեր աշխարհում բնակեցուց։ Սակայն նրանք ամենը գրեթե բնակվում էին խրճիթների և խուղերի մեջ, Աղթամար կոչված երևելի կղզիի մեջ մինչև հայոց մեծ թագավոր Գագիկի օրերը, որն որ իր քաջակորով գիտությամբ, տեսնելով զվարճալիությունը և վերահասու լինելով, որ թշնամիների արշավանքի ժամանակ կարող է բնակիչներին ապաստանատեղի լինել, իր ահեղ և հիացման արժանի հիմնարկության կձեռնարկե. բազմաթիվ արվեստավորների և անթիվ մարդկանց կհրամայե կտրված ծանր և դժվարակիր քարերը գլորելով բերել և թափել ծովին չափազանց խոր հատակը։ Եվ այսպես, մեծ թագավորը շարունակելով աշխատանքը մի ժամանակ, ահա քարահատակ ամբարտակը եկավ և կանգնեցավ ծովի երեսից մինչև հինգ կանգուն բարձր. ցամաքի վրա շինվելու նման հաստահեղույս քարերն ուղղագիծ կարգով կշարե, որուն վրա լար քաշելով, իբր հինգ ձիարշավ շուրջանակի կշինե պարիսպը։ Եվ պարիսպը հրաշակերտ է,