շրջանի հիշատակարաններու լուրջ հետազոտությունը դուռ մը բանա հեթանոս հայոց ճարտարապետական աշխարհը գեթ մասամբ տեսնելու համար։
Որչափ որ անկարելի կթվի նախաքրիստոնեական հայ ճարտարապետության ուսումնասիրությունը նյութերու բացարձակ չգոյության կամ չափազանց նվազության պատճառով, նույնքան դժվարին է հայոց քրիստոնեական շրջանի ճարտարապետության [ուսումնասիրությունը նյութերի շատության] և բազմազանության պատճառով։ Այս անմշակ և ընդհանրապես գիտնականներու բոլորովին անծանոթ մնացած նյութերը Հայաստանի մեջ այնքան բազմաթիվ են, որ տասնյակ տարիներով, տասնյակ մասնագետներու անխոնջ գործունեություն է հարկավոր միայն հում նյութերը ի մի հավաքելու համար: Ահա միակ միջոցը թե հայ ճարտարապետությունը լիովին ուսումնասիրելու և թե հեթանոս հայության ճարտարապետական և գեղարվեստական գործունեության վրա ծածկված թանձր քողը վերցնելու համար։ Հայոց քրիստոնեական ճարտարապետության ուսումնասիրությունը նյութերու չափազանց առատության մեջ մի դժվարություն ունի, որ եթե ոչ անհաղթելի, գոնե երկարատև հետազոտության և համառ աշխատանքի կարոտ, այն է, որ մեզ հասած հոյակապ հիշատակարաններու ստվար մի մասին կառուցման ժամանակը և կամ թվականը հայտնի չէ: Բազմաթիվ կրոնական և քաղաքական շենքերու պատ¬կառելի մնացորդներ ունենք այսօր մեզ հասած, սակայն զարմանալի կերպով լուռ են հայոց հին մատենագիրներ անոնց մասին, իրենց վրա ալ գոնե արձանագրություններ չկան, որոնցմով հնար լիներ այն բազմաթիվ այլազանությամբ կանգնված հիշատակարաններուն ժամանակագրական ստույգ կարգ մը գտնել, որով ըստ ամենայնի կդյուրանար ուսումնասիրության գործը։
Բարեբախտաբար, սկսած 4-րդ դարեն մինչև 14-րդ և 15-րդ դարերը կանգնված կրոնական և աշխարհիկ սակավաթիվ հուշարձաններ կգտնվին մեզ հասած, որոնց կանգնման ժամանակը հայտնի է կամ վրանները գտնված կառուցման հատուկ արձանագրություններով կամ պատմագրական տեղեկություններով։ Ահա այս սակավաթիվ հուշարձանները, համեմատելով կառուցմւսն ժամանակը անհայտ մեծ ու փոքր հուշարձանների հետ, գրեթե անվրեպ կերպով հնարավոր կլինի որոշել Հայաստանում գոյություն ունեցող անթվական հուշարձանների կառուցման դարերը:
Հայաստանում ճնշող մեծամասնություն են կազմում կրոնական մեծամեծ հուշարձանները, որոնց վրա եթե շինության թվականներ չկան, սակայն, շինության ժամանակակից այնպիսի պատմական անձանց անուններ կան, որոնցմով անվիճելի կերպով որոշվում է հուշարձանի կառուցման ժամանակը, իսկ այն հուշարձանները, որոնց վրա արձանագրություններ չկան կամ ավերումների պատճառով կորած են, այն ժամանակ ուսումնասիրողին մեծապես օժանդակում են կրոնական պաշտամանց հատուկ ժողովոց կանոնները և տաճարաշինության հատուկ ավանդությունները, որոնց հիման վրա ձևակերպվում էին կրոնական որևէ հուշարձանի հատակագիծը և ուրիշ որոշ հարամասունքներ:
Ինչպես բոլոր քրիստոնեական աշխարհի մեջ, նույնպես և Հայաստանում, քրիստոնեության սկզբնական քրիստոնյաները մեկ անգամից չկարողացան աաճարների համար վերջնական մի ձև ունենալ. երկար ժամանակ խարխափման և տատանման մեջ էին և գրեթե մինչև երեք դար անընդհատ մեկ ձևից մյուսին էին անցնում։
Թեև քրիստոնեության 4-րդ դարուց հետո մինչև 7-րդ դարը ևս կարևոր փոփոխություններ եղան տաճարների գլխավորաբար հատակագծային ձևերի մեջ, սակայն անոնք եղան գրեթե հիմնական այլազանություններ և երկար դարեր շարունակվեցին հիմնականին մեջ անփոփոխ, սակայն ընդհանուր առմամբ զգալի փոփոխություններ կրելով։
Բայց քրիստոնեության սկզբին, ուրիշ երկրների նման, ունեցան վարանման և տատանման շրջաններ, այդ տատանման շրջանում այնքան խոտելի չեղան հին կրոնի տաճարները և նվիրվեցին նոր աստծո պաշտաման, մինչև նորանոր եկեղեցիներ կանգնելը։ Իսկ նոր եկեղեցիներ կանգնելիս միանգամից չկարողացան նախկին պաշտամունքի ձևերից հեռանալ և գրեթե հեթանոսական տաճարների ձևերին մոտիկ կանգնեցին քրիստոնեական տաճարներ։
Նախկին հեթանոսական տաճարների ձևերը ոչ միայն ազդեցին քաժրիստոնեության սկզբում քրիստոնեական տաճարներու վրա, այլև շատ անգամ, համաշխարհային գեղարվեստի ուսումնասիրության ժամանակ, որոշ կտեսնվի նախկին կրոնական տաճարների ճարտարապետական ոճը շեշտակի կերպով անդրադարձած նաև աշխարհիկ շենքերու վրա։
Անուրանալի ճշմարտություն է, որ բոլոր հին ազգերու մեջ կրոնքը ամենամեծ դեր կատարեր է ճարտարապետության և գեղարվեստի զարգացման համար, այդ պատճառով ալ համաշխարհային ճարտարապետության ուսումնասիրության համար անսպառ նյութ մատակարարել են կրոնական հիշատակարանները, բացառությամբ հազվադեպ աշխարհիկ շենքերու։ Ուստի բնավ զարմանալի չէ, որ Հայաստանի ալ հայ ճարտարապետության ուսումնասիրության համար համեմատաբար կրոնական հիշատակարաններն են, որ առատ նյութ կմատակարարեն ցանցառ թվով աշխարհիկ շինությանց մնացորդների հետ։
Եվ հիրավի, գեղարվեստական և ճարտարապետական տեսակետով մանրազնին կերպով ուսումնասիրելով Հայաստանի հին ճարտարապետության բազմաթիվ կանգուն և կիսականգուն մնացորդները, գրեթե վճռական եզրակացության պիտի գանք ճշտիվ բնորոշելու համար հայ ճարտարապետության և գեղարվեստի բազմադարյան զարգացման աստիճանները, անոր վերածնություններն ու անկումները և նույն շրջաններում ապրող հայ ժողովուրդը մտավոր ու ֆիզիկական նկարագիրը։
Բայց որչափ որ հայտնի թվականներ ունեցող կրոնական հուշարձանները՝ կառուցման ժամանակը անհայտ հուշարձանների հետ համեմատելով և դարուց ի դարս կրոնական տաճարներ կանգնելու համար եկեղեցական ժողովներու տված կանոնների օժանդակությամբ քննելով մեզ կհաջողվի գրեթե անվրեպ կերպով